ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ
Յոգան կարող է նվազեցնել ճնշումը եւ նիհարեցնել. news.am
![Յոգան կարող է նվազեցնել ճնշումը եւ նիհարեցնել. news.am Յոգան կարող է նվազեցնել ճնշումը եւ նիհարեցնել. news.am](up/article/big/file_33177_902778.jpg)
Յոգան նույնքան օգտակար է առողջության համար, որքան հեծանվավազքը։ Յոգայի հանգիստ պրակտիկան նվազեցնում է ճնշումը եւ արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, օգնում է նիհարել եւ թողնել ծխելը։ Ընդ որում, որոշ դեպքերում յոգան ավելի արդյունավետ է, քան ճնշումն իջեցնող դեղահաբերը։ Այս ամենը պարզել են Նիդերլանդների Էրազմուս Ռոտերդամցու անվան համալսարանի եւ ամերիկյան Հարվարդի համալսարանի գիտնականները։
Գիտնականները յոգայի արդյունավետության մասին 37 հետազոտություն են վերլուծել, որոնց մասնակցել է ավելի քան 2700 մարդ։ Բոլոր այս հետազոտությունները ցույց են տվել, որ յոգայով զբաղվող տղամարդիկ եւ կանայք 3 ամսվա ընթացքում նիհարել են միջինը 2,5 կգ, իսկ արյան մեջ խոլեսթերինի մակարդակն ու զարկերակային ճնշումը՝ զգալիորեն նվազել։
Մի հետազոտության ժամանակ, որին մասնակցել են սրտային հիվանդությունների, զարկերակային ճնշման հիվանդություններ ունենալուն հավակնող մարդիկ, պարզվել է՝ յոգայի շնորհիվ այդ մարդկանց մոտ երեք անգամ ավելի շատ նվազել է ճնշումը, քան դեղորայք ընդունելուց հետո։
Հետազոտողները դեռ չգիտեն, թե ինչումն է մարդկանց օրգանիզմի վրա յոգայի նման ազդեցությունը. հնարավոր է պատճառն այն է, որ յոգայում մեծ հաջողությամբ են համատեղվում ֆիզիկական վարժություններն ու ռելաքսացիան։
Ամեն դեպքում այս հայտնագործությունը հույս է ներշնչում բոլոր նրանց, ովքեր շատ ծեր են եւ թույլ այլ վարժությունների համար։ Չէ՞ որ յոգայով կարելի է զբաղվել ցանկացած տարիքում, եւ այն առանց բացառության կարող է բոլորի համար օգտակար լինել։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Զարկերակային ճնշումն իջեցնելու և կյանքը երկարացնելու մատչելի միջոց. armeniamedicalcenter.am Զարկերակային ճնշումն իջեցնելու և կյանքը երկարացնելու մատչելի միջոց. armeniamedicalcenter.am](up/article/small/file_51492_5772486.jpg)
ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ 16 շաբաթը բավարար է սրտի և ուղեղի կաթվածի վտանգը նկատելիորեն իջեցնելու և սեփական երկարակեցության հնարավորությունները բարձրացնելու համար...
![](images/calendar.png)
![Ինչպես առավել ճիշտ վերահսկել զարկերակային ճնշումը. news.am Ինչպես առավել ճիշտ վերահսկել զարկերակային ճնշումը. news.am](up/article/small/file_41305_4470875.jpg)
Աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են զարկերակային բարձր ճնշումից եւ շատերը տվյալ ցուցանիշի վերահսկման համար դեղեր են ընդունում: Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են...
![](images/calendar.png)
![Անքնությունը կարող է հիպերտոնիայի հանգեցնել. news.am Անքնությունը կարող է հիպերտոնիայի հանգեցնել. news.am](up/article/small/file_34158_7833394.jpg)
Անքնությամբ տառապող մարդկանց մոտ, մասնավորապես նրանց, ում քուն մտնելու համար 14 եւ ավելի րոպե է պահանջվում, մեծ է հիպերտոնիայի ռիսկը, ասվում է Psych Central –ում հրապարակված հոդվածում: Անքնությունն ամբողջ...
![](images/calendar.png)
![Ամրակի մեծությամբ սարքավորումը թույլ է տալիս իջեցնել ճնշումը. news.am Ամրակի մեծությամբ սարքավորումը թույլ է տալիս իջեցնել ճնշումը. news.am](up/article/small/file_34002_4018321.jpg)
Բրիտանիայում նոր շարժական սարքավորման հաջող կլինիկական փորձարկում է իրականացվել։ Սարքավորումը փոխպատվաստվում է մարդու օրգանիզմում եւ զգալիորեն նվազեցնում զարկերակային...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYJcPL0i' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384